Home / Հայաստան / «Առավոտ». Գնդապետ «Սնիկերսի» որդին վիրավոր է

«Առավոտ». Գնդապետ «Սնիկերսի» որդին վիրավոր է

Օրաթերթը մանրամասներ է ներկայացնում երեկ ուշ երեկոյան Երևանում տեղի ունեցած պատահարի մասին:

Երեկ ժամը 23:10-ի սահմաններում երևան քաղաքի ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 2 շենքի բակում` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի զինկոմիսարիատի հարևանությամբ, կրակոցներ են հնչել: Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներն ու փորձագետները: Բնակիչների ասելով, «ջիփ» մակնիշի ավտոմեքենայով երկու-երեք «բույվլներ» եկել են շենքի բակ և բղավելով, թե ով է որ իրենց հետ «պրոբլեմներ ունի»` իրենց մոտ եղած հրազենով սկսել են անկանոն կերպով օդ կրակել: Արդյունքում մի քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է նախ` թիվ 8-րդ հիվանդանոց, ապա` «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: «Առավոտի» տեղեկություններով` երեկ կեսգիշերին նա դեռ վիրահատարանում էր: Տուժողը, մեր աղբյուրների ասելով, ինչ-որ մի գնդապետի որդի է: Ոչ գնդապետ, ոչ նրա որդու անունը հայտնի չէ: Փոխարենը բնակիչները ասում են, թե վիրավորը «Սնիկերսի տղեն ա»:

Tekali Taxi