Home / Հայաստան / Հայաստանի մի շարք օրենքներ փոփոխությունների կենթարկվեն

Հայաստանի մի շարք օրենքներ փոփոխությունների կենթարկվեն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և ևս վեց ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում կկրճատվի հարկ վճարողների տրամադրելիք հաշվետվությունների քանակը, կսահմանվի դրանց ներկայացման միասնական ժամկետ, ընդհանուր առմամբ կբարելավվի գործարար մթնոլորտը։

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման և կիրառման դեպքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպման, մաքսային վճարների ընթացակարգերի պարզեցում և մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրում։

Կառավարության հավանությանն են արժանացել «Դիվանագիտական ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը։ Դրանք ուղղված են ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների նշանակման և ազատման և պաշտոնավարման ժամկետները կանոնակարգելուն, արտաքին մրցույթով դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների համալրման մեխանիզմը պարզեցնելուն, դիվանագիտական աստիճանների դերը վերաարժևորելուն և դիվանագիտական նոր աստիճաններ սահմանելուն, ռոտացիայի ժամկետները վերանայելուն, դիվանագետների սոցիալական վիճակը բարելավելուն և այլն։
Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Tekali Taxi