Home / Հայաստան / Hurriyet. Հայկական միսը կարտահանվի Թուրքիա

Hurriyet. Հայկական միսը կարտահանվի Թուրքիա

Հայկական ընկերությունները մտադիր են մսամթերք արտահանել Թուրքիա և բավարարել երկրում մեծացող մսի պահանջը` անկախ սահմանի հետ կապված խնդիրներից, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

«Հայաստանը դեմ չէ մշակված միս արտահանել Թուրքիա», – երեքշաբթի Ստամբուլում կայացած Հնդկաստան-Թուրքիա- ԱՊՀ բիզնես ֆորումից հետո հայտարարել է «Գլոբալ հայկական բիզնես» ընկերության տնօրեն Արայիկ Մխիթարյանը:

Նրա խոսքով` բիզնեսն ունի իր սահմանները, և իրենք Թուրքիա են մեկնել միմիայն գործնական նպատակներով: «Քաղաքականությունը մեզ համար առաջնային չէ»,- ասել է Մխիթարյանը:

Մսի արտահանմամբ զբաղվող հայկական մեկ այլ ընկերության տնօրեն Ալբերտ Օհանջանյանն ասել է, որ ինքն էլ դրական է վերաբերում Թուրքիա միս արտահանելու գաղափարին, և իր ընկերությունը պատրաստվում է 1000 տոննա թարմ և սառեցված միս արտահանել այդ երկիր:

Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը զգալի իջեցրել ներկրման հարկը` 135%-ից դարձնելով 40%` ներկրման մակարդակը բարձրացնելու և մսի գներն իջեցնելու նպատակով:

Նշենք, որ Թուրքիային պատկանող «Միս և ձուկ ձեռնարկությունը» մսամթերք է ներկրում Միացյալ Նահանգներից, Լատինական Ամերիկայի երկրներից և եվրոպական մի շարք պետություններից, այնինչ հարևան երկրների հետ առևտուրն այնքան էլ ակտիվ չէ:

Tekali Taxi