Home / Армения / Հայաստանը ձեռք է բերում Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակը. իրավապաշտպան

Հայաստանը ձեռք է բերում Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակը. իրավապաշտպան

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան հայկական պետականության 20-ամյա զարգացման արդյունք է, որը հիմնված է այն կարծրատիպի վրա, որ Հայաստանի անվտանգությունն ու ապագան հնարավոր չեն առանց Ռուսաստանի հովանավորչության, – News24.az-ին տված հարցազրույցում ասել է «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախագահ Գեորգի Վանյանը:

«Հայաստանի համար այդ արձանագրությունն ուղիղ ճանապարհ է բացում դեպի այն կարգավիճակը, որն ունեն Աբխազիան ու Հարավային Օսիան, այն է` վրեժխնդրություն և մարտահրավեր միջազգային հանրությանը», – հավելել է Վանյանը:

Փոխարենը, նրա խոսքերով, Հայաստանին առաջարկում է նոր ԱԷԿ` հին կայանի անխուսափելի փակումից հետո:

«Հնարավոր է, կպահպանվեն աշխատանքային տեղեր Ռուսաստանի ներդրումային նախագծերում, որոնք, պաշտոնական տվյալների համաձայն, կազմում են Հայաստանի ներդրումային ծավալի 66 տոկոսը: Փոխարենը, հնարավոր է, չեն արտաքսվի Ռուսաստանում աշխատող հայերը, որոնք ապահովում են գումարային տրանսֆերտների հիմնական մասը, որը մեր «կայուն» տնտեսության կարևոր բաղկացուցիչն է», ասել է Վանյանը: 

Tekali Taxi