Գլխավոր / Армения / «Գազպրոմը» շարունակում է ավելացնել գազի մատակարարման ծավալները Թուրքիա

«Գազպրոմը» շարունակում է ավելացնել գազի մատակարարման ծավալները Թուրքիա

«Գազպրոմ» ընկերության կողմից Թուրքիա իրականացվող գազամատակարարման ծավալը «Երկնագույն հոսքով» նորից ավելացել է: Մեկ օրվա համար մատակարարվող գազի ծավալը 37-ից հասել է 42 միլիոն խորանարդ մետրի, ինչը կապված է օրեր առաջ Իրանի գազամուղում տեղի ունեցած պայթյունի հետ: Այս մասին հաղորդել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը, հաղորդում է «РИА Новости»ին:

«Հաշվի առնելով շարունակվող դժվարությունները, «Գազպրոմ» ընկերությունը օգոստոսի 28-ին որոշել է մատակարարվող գազի ծավալը 5 միլիոն խորանարդ մետրով ավելացնել, ընդհանուր առմամբ մեկ օրվա համար 42 միլիոն խորանարդ մետր գազ պիտի մատակարարվի: Վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ մենք ընդառաջ ենք գնում Թուրքիայի գործընկերների խնդրանքին և  մեծացնում ենք գազի մատակարարման ծավալը»,-լրագրողների հետ համդիպման ժամանակ ասել է Կուպրիյանովը: Նրա խոսքերով` «Գազպրոմը» պատրաստ է պահել ավելացված գազի ռեժիմն այնքան, որքան դրա կարիքը լինի:

Tekali Taxi