Home / Հայաստան / Ռուսաստանը պահպանում է հավասարակշռությունը տարածաշրջանում. պատգամավոր

Ռուսաստանը պահպանում է հավասարակշռությունը տարածաշրջանում. պատգամավոր

Ռուսական ռազմակայանների` Հայաստանում տեղակայման ժամկետի երկարաձգումը պայմանավորված է Հարավային Կովկասի տարածքում
հավասարակշռության պահպանմամբ: Նման մեկնաբանությամբ է այսօր հանդես եկել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը` նշելով, որ Ռուսաստանի նման ակտիվությունը տարածաշրջանում խաղաղություն և հավասարակշռություն ապահովելու համար է: Ըստ Զաքարյանի` ժամկետների երկարաձգումը լիովին արդարացված է:

«Գիտենք, որ ներկայումս խաղաղության սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի ոչ կառուցողական, սպառնալիքներով լի քաղաքականությունը, բայց այն, որ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները զուտ ներքին սպառման համար են, ակնհայտ է»,- հավելել է Զաքարյանը:

Անդրադառնալով ռուս- ադրբեջանական հարաբերություններին` պատգամավորն ասել է, որ դա Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության մի մասն է:

Epress.am-ի հարցին, թե արդյո՞ք հավասարակշռության պահպանում է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300-ի հավանական վաճառքը, Զաքարյանն ասել է. «Քանի որ չկա որևէ պաշտոնական հաղորդագրություն նման գործարքի վերաբերյալ, կարծում եմ, չարժե գնահատականներ տալ: Բայց եթե վաճառքն իրականանա, ապա, հավանաբար, դա նույնպես Ռուսաստանի կողմից դիտվում է որպես տարածաշրջանում խաղաղության և հավասարակշռության պահպանման համար իրականացվող միջոցառում»:

Tekali Taxi