2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ակադեմիկոսները նույնպես պաշտպանում են Ուսանողական այգին

Այսօր Ուսանողական այգու համար կոլեկտիվ դատական հայցի համահայցվոր են դարձել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության անդամներ, ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը, Գևորգ Բրուտյանը, Վիլեն Հակոբյանը և Ադոլֆ Մանթաշյանը: Այս պահին հայցին միացել են շուրջ 50 քաղաքացիներ:

Ինչպես հայտնում են «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները, արդեն պատրաստ է դատական հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու համար` վիճարկելու Երևանի քաղաքապետարանի գործողությունները Ուսանողական այգում իրականացվող շինարարության կապակցությամբ:

Հայցի հիմքում ընկած են ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված` առողջ շրջակա միջավայրում ապրելու, հանգստի, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու և քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մաuնակցելու քաղաքացիների իրավունքների ոտնահարումների փաստը: