Home / Армения / Աղջիկներին թույլ չեն տվել պարել Թուրքիայի վարչապետի ներկայությամբ

Աղջիկներին թույլ չեն տվել պարել Թուրքիայի վարչապետի ներկայությամբ

Այս օրերին Թուրքիայում անցկացվող բասկետբոլի աշխարհի առաջնությունը չի վրիպում նաև այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների աչքից: Մանավորապես, առաջնության խաղերին մարզասրահից հետևում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում դահլիճում հայտնվելը,սակայն, կազմակերպիչներին կանգնեցնում է որոշակի խնդիրների առջև:

Մասնավորապես, կիրակի տեղի ունեցած Թուրքիա-Ռուսաստան խաղի ընթացքում աջակցող աղջիկների պարը տեղի չի ունեցել: Երբ Թայիփ Ռեջեփ Էրդողանն ու նրա կինը հայտնվել են դահլիճում, ռուսական «Խիմկի» խմբի աղջիկներին փակել են սենյակում և թույլ չեն տվել հարթակ դուրս գալ ու պարել, ինչպես նախօրոք որոշված էր:

Տեղին է հիշել «լավ աղջիկները դրախտ են գնում, իսկ վատ աղջիկները ամենուր» հայտնի ասացվածքը, ինչն այս դեպքում այլ կերպ է հնչում` «աջակցող աղջիկների խումբը չի կարող լինել այնտեղ, որտեղ Թուրքիայի վարչապետն է», գրում է Hurriyet-ը:

FIBA-ի ներկայացուցիչներն ու տեղի իշխանություններն որևէ մեկնաբանություն չեն տվել տեղի ունեցածի վերաբերյալ:

Tekali Taxi