Home / Армения / Հայկական կողմը պետք է խուսափի Մինսկի խմբից զատ այլ ձևաչափից. Ռուստամյան

Հայկական կողմը պետք է խուսափի Մինսկի խմբից զատ այլ ձևաչափից. Ռուստամյան

Շատ հաճախ ՄԱԿ-ում հարցից կտրված քննարկում է լինում, չեն խորանում հարցի էության մեջ և, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քվեարկում են այս կամ այն բանաձևի օգտին: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Առաջնային հարցերից մեկն է, նրա խոսքով, սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ում քննարկվող Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձևը` կապված Ղարաբաղի հետ:

Ռուստամյանը կարծում է, որ հայկական կողմը պետք է «մղի բոլոր երկրներին, որպեսզի իրենք 2րդ ձևաչափ չստեղծեն Մինսկի խբմի ձևաչափից զատ»:

«Բայց Ադրբեջանը երկրորդ զուգահեռ գործընթացով անընդհատ մեզ դնում է այսպիսի փաստերի առաջ», – նշեց դաշնակցական գործիչը:

Սա, համոզված է Ռուստամյանը, նշանակում է, որ Հայաստանը պետք է դիմի նույն գործողություններին:

Հայաստանին, ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով, ոչինչ չի խանգարում սկսել Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը:

Խոսելով ադրբեջանա-թուրքական տանդեմի հզորացման մասին` նա ընդծեց, որ հարկավոր է ստեղծել Հայաստան – Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տանդեմը:

Տանդեմի թիվ մեկ հարցը կլինի ԼՂՀ հետ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու մասին բարձրաձայնելը, հավելեց Ռուստամյանը:

Tekali Taxi