Մեդվեդևը չափազանց զգույշ է Ղարաբաղի մասին հայտարարություններում. փորձագետ
Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը մտադիր չէ ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին Գյումրիի ռազմակայանի ուժերով: Այս մասին Новости-Азербайджан-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Իգոր Շատրովը:
Շատրովի խոսքերով` նման եզրահանգում կարելի է անել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի յուրաքանչյուր պաշտոնական հայտարարությունից, որն արվում է Ղարաբաղի վերաբերյալ:
«Ռուսաստանի նախագահը մասնագիտությամբ իրավաբան է, և նա չափազանց զգույշ և հստակ է արտահայտվում: Եվ երբ նա խոսում է Հայաստանի պաշտպանության մասին, որի համար պատասխանատվություն է ստանձնում Ռուսաստանը երկկողմանի պայմանավորվածությունների և ՀԱՊԿ-ի շրջանակներում, մենք պետք է հիշենք, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը Հայաստանի տարածքը չէ: Ընդ որում` ուշագրավ է, որ դա կասկածի տակ չի դրվում նաև Հայաստանում», - ասել է Շատրովը: