Գլխավոր / Армения / Մխիթարյանը պատրաստ է մրցակցությանը նոր թիմում

Մխիթարյանը պատրաստ է մրցակցությանը նոր թիմում

Հենրիխ Մխիթարյանն ընդամենը երեկ է պաշտոնապես տեղափոխվել Դոնեցկի «Շախտյոր», սակայն արդեն հասցրել է իր համարը ընտրել և շփվել ակումբի մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ:

Մխիթարյանը հայտարարել է, որ իր համար «Շախտյոր» տեղափոխվելը շատ լուրջ քայլ է հանդիսանում:

««Շախտյորը» ուժեղ ակումբ է և ինձ համար շատ կարևոր է հիմնական կազմում տեղի համար պայքարել», – ասել է Մխիթարյանը:

Նա ասել է, որ «Շախտյոր» տեղափոխվելով` հնարավոր չէ հարյուր տոկոսով համոզված լինել, որ տեղ կգտնես հիմնական կազմում: Մխիթարյանի կարծիքով` ֆուտբոլիստը պետք է շատ լավ դրսևորի իրեն մարզումների ժամանակ, որպեսզի հիմնական կազմում տեղ զբաղեցնի:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ որ ինքը պատրաստ է մրցակցությանը նոր թիմում:

«Մրցակցությունը կօգնի և ինձ, և թիմին», – նշել է Մխիթարյանը:

Հավելենք նաև, որ նոր ակումբում Մխիթարյանն ընտրել է 22 համարի մարզաշապիկը:

Tekali Taxi