հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ժամանակ». Նախկին վարչապետն առաջարկում է դենոմինացիա անել

«Ժամանակ». Նախկին վարչապետն առաջարկում է դենոմինացիա անել

«Ժամանակը» գրում է, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Հայաստանի` օրեցօր վատացող տնտեսական վիճակից դուրս գալու համար իշխանություններին խորհուրդ էր տվել ցուցաբերել քաղաքական կամք և իրականացնել Հայ Ազգային Կոնգրեսի հրապարակած «100 քայլ» ծրագիրը:

Մեր հարցին, թե արդյոք կա մի քայլ, որը կապ չի ունենա քաղաքական կամքի հետ, պարոն Բագրատյանը նշեց. «Թող դրամը դենոմինացիա անեն 10 անգամ, նաև այնպես անեն, որ Հայաստանում մինչև վերջին լուման աշխատի: Այն կապահովի ճշգրտություն, կնպաստի ստվերի կրճատմանը, թույլ կտա վերջապես ֆինանսական հաստատություններին, հատկապես բանկերին նորմալ փակել իրենց բալանսները»: Սակայն Հրանտ բագրատյանը կարծում է, որ այս քայլը ևս իշխանությունները չեն անի: «Նույնիսկ այս հասարակ տեխնիակական քայլը այս կառավարության համար կդառնա քաղաքական քայլ և այդպես էլ լուծում չի գտնի»,- նշեց նա: