Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». Մուտքը նախագահական սահմանափակել են

«Հայկական ժամանակ». Մուտքը նախագահական սահմանափակել են

Օրաթերթը մանրամասներ է հայտնում Գառնիկ ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանի մասին:

Գառնիկ Իսաղուլյանի մուտք ու ելքը նախագահական նստավայր վերջին շրջանում խիստ սահմանափակվել է: Նա այնտեղ գնում է դրսի այցելուների պես, բայց ոչ որպես աշխատակից:

Բաղրամյան 26-ում հրաժարվել են մեր թղթակցի հարցին պատասխանել` ասելով, որ նա իրենց մոտ չի լինում: Նախագահական պաշտոնական կայքում, սակայն, Իսաղուլյանի անունը նշված է աշխատակիցների ցանկում` հեռախոսահամարով հանդերձ: Մեր տեղեկություններով, նախագահականում կասկածում են, որ այս տարվա հուլիսի լրտեսական սկանդալի հեղինակը հենց Իսաղուլյանն է: Այդ սկանդալի պատճառը դարձավ ԶԼՄ-ներին ուղարկված մի անանուն նամակ, որում Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը մեղադրվում էր ԱՄՆ գործակալ լինելու մեջ: Իսկ Իսաղուլյանին կասկածելը պայմանավորված է նրանով, որ նա մասնավոր զրույցներում սկսել է դժգոհել, որ իրեն Սերժ Սարգսյանից մեկուսացնելու հեղինակը հենց Վիգեն Սարգսյանն է:

Tekali Taxi