Գլխավոր / Հայաստան / Գերմանացիները վախենում են օտար դառնալ սեփական երկրում

Գերմանացիները վախենում են օտար դառնալ սեփական երկրում

Գերմանիայում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ երկրի ամեն երկրորդ բնակիչը վախենում է այլ երկրներից Գերմանիայում բնակություն հաստատած մարդկանցից, հաղորդում է Интерфакс-ը` հղում կատարելով Stern-ին:

Հարցման արդյունքները հրապարակվել են Գերմանիայի ազգային բանկի համանախագահ Թիլո Սարացինայի վիճահարույց «Գերմանիան ինքնաոչնչանում է»
գրքի հրատարակումից հետո:

Պարզվում է` գերմանացիների 46%-ը կիսում է հեղինակի մտավախությունը և չի բացառում, որ մի օր գերմանացիներն օտար են դառնալու սեփական երկրում: Միևնույն ժամանակ, հարցումներին մասնակցած գերմանացիների 51%-ը կարծում է, որ նման մտավախութունը հիմք չունի:  
Tekali Taxi