Գլխավոր / Армения / Հայ Ազգային Կոնգրեսին չթույլատրեցին հանրահավաք անցկացնել

Հայ Ազգային Կոնգրեսին չթույլատրեցին հանրահավաք անցկացնել

Այսօր Երևանի քաղաքապետարանը մերժել է Հայ Ազգային Կոնգրեսի` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին դիմումը: Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը Еpress.am-ին հաղորդեց, որ Երևանի քաղաքապետարանը մերժել է դւմումը` պատճառաբանելով, որ այդ օրը Ազատության հարապարակում անցկացվելու են Էրեբունի-Երևան տոնախմբության
նախապատրաստական փորձերը:

Արման Մուսինյանը նաև նշեց, որ առաջիկայում ՀԱԿ-ը կքննարկի այդ հարցը, որոշում կկայացնի և հասարակությանը տեղյակ կպահի իր որոշման մասին:

Նշենք նաև, որ սեպտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանը թույլատրել է ՀԱԿ-ին երթ անցկացնել Ազատության հրապարակում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 9.00-ին, Հայոց Համազգային Շարժում կուսակցության կողմից Երևանի քաղաքապետարան է հանձնվել իրազեկում` ս/թ սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաք անցկացնելու մասին: Այդ օրը Կոնգրեսի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ իրազեկման հանձնման պահին հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական (այդ թվում` Երևանի քաղաքապետարանի) կամ ոչ պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից որևէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել։ Սա նշանակում է, որ, համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` միջոցառման արգելման հիմք գոյություն չի կարող ունենալ։
Tekali Taxi