Գլխավոր / Армения / Ուսամա բեն Լադենի ընկերոջը դատապարտել են ցմահ ազատազրկման

Ուսամա բեն Լադենի ընկերոջը դատապարտել են ցմահ ազատազրկման

ԱՄՆ-ում ցմահ բանտարկության է դատապարտվել Օսամա Բեն Լադենի համախոհ Մահմուդ Սալիմը, հաղորդում է Associated Press-ը: Նա մեղադրվում է Նյու-Յորքի քաղաքային բանտի հսկիչի դեմ մահափորձ կատարելու մեջ, ինչի հետևանքով վերջինս կորցրել է մի աչքը և ուղեղի ցնցում է ստացել:

Դատարանի որոշմամբ Սալիմը պետք է հսկիչին նաև 4,72 միլիոն դոլար վճարի` վնասի փոխհատուցման և բուժման ծախսերը հոգալու համար:

Նշենք, որ Սալիմը ծագումով Սուդանից է: Ձերբակալվել է 1998 թվականին Գերմանիայում և հանձնվել է Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին: Ամերիկայի իշխանությունները նրան կասկածում էին Քենիայում և Թանզանիայում իրականացված ահաբեկչական գործողություներին մասնակցություն ունենալու մեջ, ինչի հետևանքով 200 մարդ է զոհվել:

Իսկ հսկիչի հետ միջադեպը տեղի է ունեցել 2000 թվականին, երբ Սալիմը սպասում էր դատարանի որոշմանը: 2004 թվականաին դատարանը 32 տարվա ազատազրկման դատապարտեց նրան, սակայն հետագայում վճիռը փոխվել է, քանի որ մեղադրող կողմը պնդում էր, որ հսկիչին հարվածելը հերթական ահաբեկչական գործողության սկիզբն է եղել:

Tekali Taxi