Գլխավոր / Հայաստան / Դիանա Խոջոգորյանը կվիճարկի սեղանի թենիսի Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Դիանա Խոջոգորյանը կվիճարկի սեղանի թենիսի Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Օգոստոսի 26-ից 30 Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացվել է սեղանի թենիսի մինչև 12 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մարզական այս  հեղինակավոր ստուգատեսում մեր հավաքականի մարզուհիներից Դիանա Խոջոգորյանը 40  երկրների շուրջ 420 մասնակիցների մեջ իր արդյունքներով գրավել է 9-րդ տեղը: Անկախ Հայաստանի պատմության մեջ սեղանի թենիս մարզաձևում մեր երկրի ներկայացուիչները երբեք  նման արդյունքի չեն հասել, ասված է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 

Դիանա Խոջոգորյանը իր նվաճած արդյունքների շնորհիվ ձեռք է բերել հոկտեմբերի 15-ից 17-ը Բելգիայում կայանալիք TOP 12-ի մրցաշարին մասնակցելու իրավունք, որի ժամանակ վիճարկվելու է Եվրոպայի բացարձակ չեմպիոնության կոչումը:
Tekali Taxi