Գլխավոր / Армения / Ժողավրդավարական Ղարաբաղը չի կարող լինել ոչ ժողովրդավարական Ադրբեջանի կազմում. փորձագետ

Ժողավրդավարական Ղարաբաղը չի կարող լինել ոչ ժողովրդավարական Ադրբեջանի կազմում. փորձագետ

Ամբողջ Անդրկովկասն իր պետական միավորներով դիտարկելու դեպքում վստահորեն կարելի է ասել, որ ժողովրդավարությունն այդքան զարգացում ոչ մի երկրում չի ապրել, որքան Արցախի Հանրապետությունում: Այս մասին այսօր հատարարել է Սահմանադրական դատարանի անդամ, 90-ականներին գերագույն խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանը:

“Երևի տեղյակ կլինեք, որ Ղարաբաղում {ընտրությունների ժամանակ} բացառվում է թեկուզ մեկ բյուլետենի կեղծիկ կատարվի: Այդպիսի բան չկա”, – հավաստիացրեց Բալայանը: Նրա խոսքով` որևիցե պարագայում “ժողովրդավարական երկիրը չի կարող մտցվի ոչ ժողովրդավարական երկրի կազմի մեջ”: 

Ասուլիսի մեկ այլ մասնակից` Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար 19 տարվա գոյատևումն ամենագլխավոր քաղաքական գործոնն է, որը խոսում է հայկական կողմերի օգտին: 

Նրա խոսքով` պատմական առումով 19 տարին այդքան էլ մեծ թիվ չէ, բայց քաղաքական առումով, հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, այս ժամկետը բավական լուրջ փաստարկ է` ասելու համար, որ հայ ժողովուրդը ինչ-որ չափով արդեն հասել է 80-ականների վերջում իր առջև դրված նպատակին: 
Tekali Taxi