Home / Армения / ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Արոնյանը 4-րդն է

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Արոնյանը 4-րդն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիսների ամենամսյա վարկանիշայի աղյուսակը:

Ցուցակում առաջինն է 20-ամյա նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով ունի 2826 վարկանիշային միավոր: Նրան 23 միավոր է զիջում բուլղարացի Վեսելին Տոպալովը, 26 միավոր հնդիկ Վիշվանաթան Անանդը:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը 4-րդն է` 2783 միավորով: 100 ուժեղագույն շախմատիստների ցուցակում 23-րդ տեղն է զբաղեցնում Սլովակիան ներկայացնող հայազգի Սերգեյ Մովսիսյանը (2723 միավոր), 43-րդն է Վլադիմիր Հակոբյանը (2691 միավոր), 62-րդն է Գաբրիել Սարգսյանը (2677 միավոր): 

Tekali Taxi