Գլխավոր / Армения / 8 ամսվա ընթացքում ադրբեջանական բանակում սպանվել է 60 զինծառայող

8 ամսվա ընթացքում ադրբեջանական բանակում սպանվել է 60 զինծառայող

Ռազմական հետազոտություններով զբաղվող «Доктрина» լրագրողների կենտրոնի տվյալների համաձայն` 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը մոտ 60 զինծառայող է կորցրել: Վերջին 7 տարիների ընթացքում սա ամենաբարձր ցուցանիշն է:

Ադրբեջանցի 12 զինծառայող զոհվել է հայկական փամփուշտներից, իսկ այլ պատճառներով զոհվածների թիվը հասնում է 48-ի: Իսկ ավելի քան 50 զինծառայող տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել, հաղորդում է «МилАз»-ը :

Հիշեցնենք, որ վերջին նման դեպքը տեղի էր ունեցել երկու երկու օր առաջ, երբ սեփական զենքից կրակոցի պատճառով վիրավորվել է19-ամյա Ալադին Ալիֆագաօղլու Ջալիլովը, ով այժմ հիվանդանոցում է:

Tekali Taxi