Գլխավոր / Армения / «Քոչարյանն ո՞ւր է, թող ակտիվանա…»

«Քոչարյանն ո՞ւր է, թող ակտիվանա…»

Վերջերս շրջանառվող, այսպես կոչված, երրորդ ուժի ի հայտ գալու հնարավորության մասին զրույցների, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի ակտիվանալու մասին լուրերի վերաբերյալ իր մեկնաբանությունները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Գիտեք` արդեն 2.5 տարի է ասում են Ռոբերտ Քոչարյանն ակտիվանալու է. ո՞ւր է` թող ակտիվանա», – ասաց Զուրաբյանը:

Նա նաև նշեց, որ իրենք հանգիստ են արձագանքում երրորդ ուժի մասին զրույցներին:

«Մենք կենտրոնացած ենք բռնապետության դեմ պայքարի վրա: Եթե ստեղծվելու է մի նոր ուժ, որը մեզ օգնելու է այդ պայքարում, մենք կողջունենք, իսկ եթե ստեղծվելու է մի ուժ, որը փորձելու է շեղել էս պայքարը կամ ժողովրդին բռնապետության դեմ պայքարից, ապա մենք ամեն ինչ կասենք նրանց մասին, ցույց կտանք, որ դա իշխանության կողմից մի պրոյեկտ է: Մի բան էլ ասեմ` խոսում են երրորդ ուժի մասին, բայց մինչև հիմա կան երրորդական ուժեր»,- հավելեց Լևոն Զուրաբյանը:

Tekali Taxi