Home / Армения / Արբած հանցագործը քնել է իր զոհի պահարանում

Արբած հանցագործը քնել է իր զոհի պահարանում

Իժևսկում բռնաբարության մեղադրանքով դատելու են տեղի բնակիչներից մեկին, ում հայտնաբերել են տուժածի պահարանում:

Հետաքննության տվյալներով` 2010 թվականի օգոստոսին 38-ամյա Լև Գալպերինը արբած վիճակում փողոցով քայլելիս բաց պատուհան է նկատել, ինչից հետո որոշել է բնակարան ներխուժել:

Բնակարանի տանտիրուհին քնած է եղել: Գալպերինը հանկարծակի հարձակվել է կնոջ վրա, բռնել է կոկորդից և սպառնացել է խեղդել դիմադրելու դեպքում, ինչից հետո բռնաբարել է կնոջը:

Հանցանքը կատարելուց հետո Գալպերինը փորձել է փախուստի դիմել, բայց, չափազանց արբած լինելով, չի կողմնորոշվել և թաքնվել է պահարաններից մեկում, որտեղ և քնել է:
Tekali Taxi