Home / Հայաստան / Երկու տարի առանց ցորենի. FAO-ն ահազանգում է

Երկու տարի առանց ցորենի. FAO-ն ահազանգում է

Հինգշաբթի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուսական հացահատիկի արտահանման արգելքի երկարաձգման մասին, ինչի հետևանքով հացահատիկի գինը գրեթե երկու անգամ բարձրացել է: Արգելքը գործելու է մինչ 2011 թվականի դեկտեմբերի վերջը:

Պուտինը նաև նշել է, որ արգելքի վերացման մասին հնարավոր կլինի խոսել միայն հաջորդ տարվա բերքից հետո: 

Ռուսաստանը հացահատիկի արտահանման ցուցանիշով 4-րդ տեղն է զբաղեցնում:  «Երկու տարի անընդմեջ ռուսական հացահատիկի բացակայությունը լուրջ մտահոգության առիթ է»,- ասել է FAO ներկայացուցիչ Աբդոլրեզա Աբասիան:

Նշենք նաև, որ Մոզամբիկում հացի գնի 30% թանկացման պատճառով արդեն 7 մարդ է մահացել: Իշխանությունները վախենում են անհանգստությունների հնարավոր տարածումից: FAO-ն արտահերթ նիստ է գումարելու` հացահատիկի պակասորդի հարցը քննարկելու համար:
Tekali Taxi