Գլխավոր / Армения / Ստամբուլում կամուրջի կառուցման դեմ մոմեր կվառեն

Ստամբուլում կամուրջի կառուցման դեմ մոմեր կվառեն

Թուրքիայի Կանաչների կուսակցությունը Ստամբուլի բնակչությանը կոչ է անում հոկտեմբերի 2-ին հավաքվել Բոսֆորի նեղուց մոտ` երրորդ կամուրջի կառուցման դեմ բողոքելու նպատակով:

Կանաչների ներկայացուցիչ Ումիթ Սահինը, մեջբերումներ անելով պաշտոնական փաստաթղթից, Ստամբուլում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քաղաքի հյուսիսային հատվածում 2 միլիոն ծառ են հատելու նոր կամուրջ կառուցելու համար:

Սահինի խոսքերով`անտառների ոչնչացման հետևանքով տուժելու են նաև կենդանիներն ու թռչունները:

Կանաչների կուսակցության համակարգող Սերքան Քոյբասին բնակչությանը կոչ է արել հոկտեմբերի 2-ին հավաքվել Բոսֆորի ափին, տեղի ժամանակով ժամը 8-ին և մոմեր վառել` ծառերին սպառնացող վտանգի մասին բարձրաձայնելու համար:

Tekali Taxi