Գլխավոր / Армения / Տարօրինակ է, որ Ուկրաինան չի ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը. Շկլյար

Տարօրինակ է, որ Ուկրաինան չի ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը. Շկլյար

«Տարօրինակ է, որ մի պետություն, որի ժողովուրդը Գոլոդոմոր է տեսել, մինչ այժմ չի ընդունել հայերի Ցեղասպանության փաստը: Ամենամեծ չարիքն այն է, երբ գիտես ճշմարտությունը, բայց չես ուզում այն ընդունել, իսկ սա խոսում է պետության թուլության մասին: Սա բարոյականության հարց է»,- հայտարարել է ուկրաինացի գրող, Գրողների միության ղեկավարի տեղակալ Վասիլի Շկլյարը:

Գրողի խոսքերով` որպես ուկրաինական մտավորականության ներկայացուցիչ, ինքն անձամբ ամաչում է այդ փաստի համար:

«Հնարավոր է, ուկրաինացիների հետ ավելի քիչ ենք խոսել հայերի Ցեղասպանության մասին, քան կարող էինք: Կարծում եմ` անհրաժեշտ է պետական բարձր ատյաններին դիմել հայերի Ցեղասպանությունն ընդունելու պահանջով, ինչը որոշակի մաքրում կլինի մեզ համար»,- Շկլյարի խոսքերն է մեջբերում Analitika.at.ua-ն:
Tekali Taxi