Home / Հայաստան / «Փոքր Խորհուրդն» աջակցելու է քաղաքացիական հասարակության կայացմանը Հայաստանում

«Փոքր Խորհուրդն» աջակցելու է քաղաքացիական հասարակության կայացմանը Հայաստանում

Իր աշխատանքները վերսկսում է «Փոքր Խորհուրդ» անունը կրող հասարակական-քաղաքական խումբը: Խմբի անդամները նշում են, որ այս անգամ նրանք գործելու են որպես ՀԱԿ-ի անմիջական մաս:

Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց խմբի նախաձեռնող անդամ Արա Նեդոլյանը, խմբի գործունեության նպատակն է ինտենսիվ քննարկումների մթնոլորտում մշակել արդի, հետինդուստրիալ հասարակությանը հարազատ գաղափարական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական մոտեցումներ, անմիջապես նեռարել ՀԱԿ-ի տեսական և գործնական աշխատանքների մեջ այն մարդկանց, հասարակության այն զանգվածը, որ հարում է ռադիկալ-ազատական գաղափարներին և չի կապում արդի քաղաքացիական հասարակության կայացումը Հայաստանում արտաքին գործոնների հետ, ինչպիսիք են, օրինակ, ՀՀ փաստացի վարչակազմը, արտաքին-քաղաքական գործոնները, այլ համարում է, որ հասարակական արժեքների ձևակերպումը և դրանք հնչեցնելը, արտաբերելը ակտուալ քաղաքական դաշտում ՝ դա հենց այսօրվա խնդիրն է, իրականացվում է այստեղ և այժմ:

Խմբի նախաձեռնող անդամներն են` թատերագետ Արա Նեդոլյանը, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը, թափառական կենդանիների իրավունքների պաշտպան Լալա Պողոսյանը, արվեստագետ Կարեն Անդրեասյանը, գեղանկարիչ Արման Գրիգորյանը, լրագրող Առաքել Սեմիրջյանը, նկարիչ, երգահան Դավիթ Վարդանյանը, լրագրող և երաժիշտ Զառա Հովհաննիսյանը:

Tekali Taxi