Գլխավոր / Հայաստան / Ամերիկյան ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դուբայում

Ամերիկյան ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դուբայում

Սեպտեմբերի 3-ին Դուբայում վթարի է ենթարկվել բեռնակիր ինքնաթիռ, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, հայտնում է AFP-ն` հղում կատարելով Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքային ավիացիայի հաղորդագրությանը:

Ինքնաթիռը պատկանում է UPS ամերիկյան ընկերությանը, որը զբաղվում է միջազգային ավիափոխադրումներով:

Ավիավթարը տեղի է ունեցել Դուբայի օդանավակայանից ոչ հեռու: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` վթարը տեղի է ունեցել անմարդաբնակ տարածքում: Միևնույն ժամանակ, AFP-ն հաղորդում է, որ այն տեղի է ունեցել ռազմակայանի տարածքում` E 311 մայրուղուց ոչ շատ հեռու:

Tekali Taxi