Գլխավոր / Армения / Թոնի Բլեր. Իսլամն արդի աշխարհի հիմնական սպառնալիքն է

Թոնի Բլեր. Իսլամն արդի աշխարհի հիմնական սպառնալիքն է

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը` մեկնաբանելով իր մեմուարների հրապարակումը, արմատական իսլամն անվանել է արդի աշխարհի հիմնական սպառնալիքը: Այս մասին նախկին վարչապետն ասել է BBC-ին տված հարցազրույցում:

Իսլամի արմատական հետևորդները կարծում են, որ նպատակին հասնելու ցանկացած միջոց արդարացված է, այդ թվում` քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի կիրառումը, հայտարարել է Բլերը:

Նա նաև հերքել է այն ենթադրությունը, թե իր վարած քաղաքականությունը կարող էր նպաստել արմատական իսլամի աճին: Նշենք, որ նրա կառավարման օրոք Մեծ Բրիտանիան միացել էր Աֆղանստանում և Իրաքում ընթացող պատերազմներին:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է նախկին վարչապետը վերաբերում այն համոզմունքներին, որ չեչենները, պաղեստինցիներն, իրաքցիներն ու աֆղանները դիմադրել են օկուպացմանը, Բլերը պատասխանել է, որ արևմտյան քաղաքականությունը կոչված է դիմադրելու իսլամի արմատական հետևորդներին, քանի որ նրանք «անբարո են և հետամնաց»:

Tekali Taxi