Գլխավոր / Հայաստան / Միխայիլ Գալուստյանը դուստր է ունեցել

Միխայիլ Գալուստյանը դուստր է ունեցել

Ռուսական շոու-բիզնեսի աստղ Միխայիլ Գալուստյանի ընտանիքն ավելացել է ևս մեկ անդամով. դերասանի կինը` Վիկտորիան, որի հետ Գալուստյանն ապրում է արդեն երեք տարի, նրան դուստր է պարգևել: Աղջիկը լույս աշխարհ է եկել Մոսկվայի ծծնդատներից մեկում, սակայն այդ պատասխանատու պահին Գալուստյանն իր կնոջ կողքին չէր, քանի որ մասնակցում էր «Ռժեվսկին ընդդեմ Նապոլեոնի» ֆիլմի նկարահանումներին: Ամեն դեպքում, դստեր ծննդյան մասին նա ամենաառաջինն է իմացել, հաղորդում է «Комсомольская правда»-ն:

«Այո, Միշան հայրիկ է դարձել, – հաստատել է «Նաշա Ռաշա» ֆիլմում Ջամշուդի դերակատար Վալերի Մագդյաշը, – Նա զանգահարել է ինձ, և ձայնից ես հասկացա, որ նա շատ նյարդայնացած է, քանի դեռ Վիկան գտնվում էր ծննդատանը: Բայց, փառք Աստծո, ծննդաբերությունը հաջող է անցել: Հենց որ վերադառնամ հյուրախաղերից, անմիջապես կայցելեմ նորաթուխ ծնողներին: Նվերն էլ արդեն պատրաստել եմ, բայց դա դեռ գաղտնիք է»:

Tekali Taxi