Գլխավոր / Армения / Ավտոպատահար Աշտարակ-Երևան ճանապարհին. զոհեր չկան

Ավտոպատահար Աշտարակ-Երևան ճանապարհին. զոհեր չկան

Սեպտեմբերի 6-ի առավոտյան Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ժամը 07.15-ին դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը պարզել է, որ «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Զոհեր և վիրավորներ չկան:
Փրկարարների կողմից ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի հատվածից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին հաղորդում են «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից:

Tekali Taxi