Գլխավոր / Հայաստան / Իրաքից և Աֆղանստանից հետո կանցնեն Ղարաբաղին. վրացի փորձագետ

Իրաքից և Աֆղանստանից հետո կանցնեն Ղարաբաղին. վրացի փորձագետ

Ղարաբաղյան խնդրի` ուժային մեթոդով լուծման հավանականությունը գրեթե հավասար է զրոյի, «Резонанси»-ին տված հարցազրույցում ասել է փորձագետ Դեմուր Գիորխելիձեն:

Նրա խոսքերով` եթե կողմերից որևէ մեկը ռազմական գործողություններ սկսի, այն միանշանակ պարտության է դատապարտված:

Որպես իր խոսքերի ապացույց` փորձագետը մի քանի փաստ է առաջ քաշել. «Առաջին. ոչ ոք չի կամենում, որ ռազմավարական առումով կարևորություն ներկայացնող Հարավային Կովկասը ռազմական գործողությունների կենտրոն դառնա: Քաղաքական ոչ մի հզոր խաղորդ սա թույլ չի տա:

Երկրորդ. ռազմական գործողությունները վերսկսելու ցանկության դեպքում անգամ տվյալ կողմը կարգելափակվի և նախաձեռնող պետությունը ինքնիշխանությունը կորցնելու վտանգի առջև կկանգնի»:

Գիորխելիձեի կարծիքով` այսօրվա իրականությունից ելնելով` Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային հանրության կողմից չի դիտարկվում:

Փորձագետը նշել է նաև, որ կողմերը գիտակցում են, որ այսօր արմատական փոփոխություններ իրագործելը գրեթե անհնար է: «Այս իրավիճակում հասկանալի է Ադրբեջանի դիրքորոշումը, ըստ որի առաջին փուլում անհրաժեշտ է ազատագրել Ղարաբաղին կից մի քանի շրջաններ: Իսկ սա երկու կողմերի հարաբերությունների կարգավորման լավ թեմա կլինի: Հենց այս ճանապարհն էլ պետք է դիտարկել որպես տարբերակներից մեկը »:

«Ղարաբաղյան խնդրի վերջնական լուծումը ապագայի հարց է, բայց ոչ հեռավոր ապագայի, քանի որ Իրաքի և Աֆղանստանի խնդրիներում առաջընթացի դեպքում, աշխարհի առաջատար տերությունները ստիպված կլինեն ուշադրությունը բևեռել Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունների վրա, որոնց չլուծված լինելը տարածաշրջանը դարձնում են պայթյունավտանգ»,- ասել է Գիորխելիձեն:

Tekali Taxi