Գլխավոր / Армения / Հայաստանի հավաքականը ժամանեց Մակեդոնիա

Հայաստանի հավաքականը ժամանեց Մակեդոնիա

Այսօր առավաոտյան տեղի ժամանակով 10:09-ին Ն.Հ.Հ. Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում վայրեջք կատարեց Երևանից ժամանած ինքնաթիռը, որով մրցավայր ժամանեցին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին, Երևանի ժամանակով 23:00-ին Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում մեր թիմը կհանդիպի Մակեդոնիայի ընտրանու հետ: Այդ հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կներկայացվի Հանրային հեռուստաընկերությամբ:

Իրենց առաջին խաղերը երկու թիմերն էլ տանուլ են տվել միևնույն 0:1 հաշվով. Մակեդոնիան մրցակցի հարկի տակ զիջել է Սլովակիային, իսկ Հայաստանի հավաքականը Երևանում պարտություն է կրել իռլանդացիներից:

Tekali Taxi