Գլխավոր / Հայաստան / Վատիկանը կարող է միջամտել մահվան դատապարտված իրանուհու գործին

Վատիկանը կարող է միջամտել մահվան դատապարտված իրանուհու գործին

Վատիկանը հայտարարել է, որ կարող է պաշտոնապես դիմել Թեհրանին` իրանուհի Սաքինե Մոհամադի Աշտիանիին փրկելու խնդրանքով: Հիշեցնենք, որ ամուսնական դավաճանության պատճառով Աշտիանին դատապարտվել է մահվան` քարերի հարվածների միջոցով:

Նրանից հետո, երբ Աշտիանիի որդին իտալական լրատվական ընկերություններից մեկին տված հարցազրույցում օգնության կոչով դիմել էր Հռոմի պապին և Իտալիայի կառավարությանը, կաթոլիկ եկեղեցին պատրաստակամություն է հայտնել միջամտել գործին:

Ի պատասխան Աշտիանիի որդի Սաջադ Գադերզադեի խնդրանքին` Վատիկանը հայտարարել է, որ մեծ ուշադրությամբ հետևում է գործի ընթացքին: «Եկեղեցին դեմ է մահապատժին, իսկ քարերով սպանությունը յուրատեսակ դաժանություն է»,- նշել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոնբարդին, հաղորդում է BBC-ն:

Նրա խոսքերով` Վատիկանը կարող է օգտագործել իր դիվանագիտական կապերը` իրանուհուն փրկելու համար:

Tekali Taxi