Գլխավոր / Армения / Գազի գնի հետագա բարձրացումը կնվազեցնի սպառումը. փորձագետ

Գազի գնի հետագա բարձրացումը կնվազեցնի սպառումը. փորձագետ

«Գազպրոմը» և բազմաթիվ ռուսական պաշտոնյաներ արդեն սկսել են խոսել գազի գնի բարձրացման մասին: Ասում են, որ հնարավոր է գազի գինը հազար խորհ. մետրի համար հասնի 303 դոլարի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և հավելել, որ դա պատճառ կհանդիսանա գազօգտագործման անկման համար:

«Երբ գազի գինը բարձրացավ 135 դրամից մինչև 184 դրամ, մենք կառավարությանը զգուշացրինք, որ գազօգտագործման անկումն անխուսափելի է լինելու: Եվ այդպես էլ եղավ»,- ասել է Վազգեն Սաֆարյանը:

Tekali Taxi