Գլխավոր / Армения / Դատարանը մերժեց ընդդիմության հայցը

Դատարանը մերժեց ընդդիմության հայցը

Այսօր 16:20-ի սահմաններում Վարչական դարարանի նիստերի դահլիճում դատավոր Արծրուն Միրզոյանն ընթերցեց դատարանի վճիռը կապված Հայոց Համազգային Շարժման հայցի հետ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Կ. Բաղդասարյանի: Միրզոյանը նշեց, որ դատարանը մերշում է ՀՀՇ-ի հայցը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը պահանջում էր չեղյալ համարել Երևանի քաղաքապետարանի որոշումը և թույլ տալ սեպտեմբերի 17-ի հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում:

Ավելի վաղ ընդդիմության ներկայացուցիչները հայտնել էին, որ իրենց հայցը չբավարարելու դեպքում իրենց դիմելու են բոլոր հնարավոր կառույցներ` ընդհուպ մինչև եվրոպական դատարան:

Tekali Taxi