Home / Հայաստան / ՅՈՒՆԻՍԵՖ-ը պայքարում է անբարենպաստ պայմաններում ապրող երեխաների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը պայքարում է անբարենպաստ պայմաններում ապրող երեխաների համար

Այսօր լույս տեսած ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության համաձայն` համաշխարհային հանրությունը կարող է փրկել միլիոնավոր կյանքեր` ներդնելով իր ռեսուրսները` ի օգուտ առավել անբարենպաստ պայմաններում ապրող երեխաների և համայնքների: Նման մոտեցումը թույլ կտար նաև հաղթահարել աճող անհավասարությունները, որոնք ուղեկցում են Հազարամյակի Զարգացման Նպատակներին (ՀԶՆ) հասնելու ճանապարհի առաջընթացը, հաղորդում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը:

Համեմատելով տարբեր ռազմավարությունների արդյունավետությունը առավել կարիքավոր անձանց հրատապ առողջապահական աջակցություն ցուցաբերելու նպատակով` ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ 1 միլիոն ԱՄՆ դոլարով  հնարավոր կլիներ ավելի մեծ թվով կարիքավոր և անապահով խավի երեխաների կյանքեր փրկել, քան դա հնարավոր է ներկայումս:

«Մեր տվյալները կասկածի տակ են դնում այն ավանդական կարծիքը, որ ամենաաղքատ և առավել անբարենպաստ պայմաններում ապրող երեխաների հիմնախնդիրների վրա կենտրոնանալը ծախսարդյունավետ չէ: Հավասարության վրա հիմնված ռազմավարությունը ոչ միայն բարոյական հաղթանակ կբերի, որը ինքնին ճիշտ սկզբունք է, այլ նաև գործնականորեն ճիշտ կլինի», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթընի Լեյքը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության հիմնական եզրահանգումներից մի քանիսը ներկայացված են ստորև`

– Հավասարության նվաճմանն ուղղված մոտեցումը ավելացնում է ներդրումներից ստացված դիվիդենտները` թույլ տալով կանխարգելել մանկական և մայրական մահացության բարձր ցուցանիշն ու զարգացման հապաղումները, քան այլընտրանքային ռազմավարության դեպքում:

– Հիմնվելով հավասարության մոտեցման վրա` ցածր եկամուտ և բարձր մահացության ցուցանիշներ ունեցող երկրում 5 տարեկանից ցածր երեխաների  մահացության ցուցանիշների նվազեցման նպատակով 1 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումը թույլ կտար կանխարգելել 60 տոկոսով ավել մահացություններ, քան առկա մոտեցումը:

– Քանի որ յուրաքանչյուր երկրում բնակչության առավել անապահով խավի շրջանում տարբեր հիվանդություններից, առողջական խնդիրներից և անգրագիտությունից տուժում են երեխաները, այս երեխաներին կենսականորեն անհրաժեշտ ծառայություններով ապահովելը կարող է զգալիորեն արագացնել ՀԶՆ-ներին հասնելու առաջընթացը և նվազեցնել տարբեր երկրներում առկա անհավասարությունները:

ՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ չնայած վերջին տասնամյակում տարրական կրթության ոլորտում գենդերային հավասարության հարցում առկա առաջընթացին, զարգացող երկրներում  կրթության հասանելիության հարցում աղջիկներն ու երիտասարդ կանայք գտնվում են բավականին անբարենպաստ վիճակում, հատկապես միջնակարգ դպրոցում:

Tekali Taxi