Home / Армения / Իսրայելը և Ռուսաստանը ռազմական դաշինք են կնքել

Իսրայելը և Ռուսաստանը ռազմական դաշինք են կնքել

Երկուշաբթի Իսրայելը և Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ ռազմական դաշինք են կնքել, որը կնպաստի ոչ միայն երկու երկրների միջև համագործակցության բարելավմանը, ահաբեկչության և միջուկային զենքի տարածման դեմ համատեղ պայքարին, այլ նաև Իսրայելը հնարավորություն կունենա զենք վաճառել Ռուսաստանին: Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը:

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը և Ռուսաստանի իր գործընկեր Անատոլի Սերդյուկովը համաձայնագիրը ստորագրել են Մոսկվայում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Ավելի ուշ Բարաքը և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հադիպում են ունեցել վերջինիս Սոչիի առանձնատանը:

Tekali Taxi