Գլխավոր / Армения / Հայաստանում 7 ամսում 214 միլիոն դրամի կոշիկ է կարվել

Հայաստանում 7 ամսում 214 միլիոն դրամի կոշիկ է կարվել

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը և  արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը  խոսել են Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի մասին:

Այդ համատեքստում Մակարյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 29-ին կանցկացվի ազգային կոնֆերանս նվիրված գործատուների համագործակցությանը:

«Այսօր պետությունը կարիք ունի մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության»,- նշել է Միրզոյանը:

Կառավարությունը ևս կարևորում է արդյունաբերության ոլորտի զարգացումը: Ըստ Միրզոյանի այս պահին ՀՀ-ում գործում է 130 թեթևարդյունաբերական ընկերություն: Նա նաև տեղեկացրեց, որ այս տարվա յոթ ամիսներին այդ ոլորտում աճ է նկատվել: Ներկայացնելով արտադրության վիճակագրությունը` Հայկ Միրզոյանը նշեց, որ այդ ընթացքում 214 միլիոն դրամի կոշիկ է կարվել, 4 միլիարդ դրամի հագուստ:

Tekali Taxi