Գլխավոր / Армения / Մշակույթը Երևանից պետք է տեղափոխվի մարզեր. վարչապետ

Մշակույթը Երևանից պետք է տեղափոխվի մարզեր. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Արթիկ, որտեղ մասնակցել է քաղաքի մշակույթի նորակառույց տան բացմանը։

Մշակույթի օջախի բացման արարողությունից առաջ վարչապետը կենտրոնի հարակից տարածքում եղևնի է տնկել։

Պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` կառավարության ղեկավարը նշել է. «Մշակույթի տանը գործող սրահները, դասասենյակները հնարավորություն կտան միջոցառումներն անցկացնել բարձր մակարդակով։ Դա խթան կհանդիսանա, որ Արթիկում բարձրանա նոր մշակութային ալիք։ Սա բխում է նաև համայնքների համաչափ զարգացման ծրագրից։ Մշակույթը Երևանից պետք է տեղափոխվի նաև մարզեր»։

Արթիկի մշակույթի տան կառուցման աշխատանքներն իրականացվել են անվանի նկարիչ և քանդակագործ Վարազ Սամուելյանի կտակի համաձայն։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված 550քմ ընդհանուր մակերեսով մշակույթի տան առաջին հարկում գտնվում են հանդիսությունների սրահը, երկրորդ հարկում` կերպարվեստի և երաժշտական խմբակների դասարանները, հաղորդում են Կառավարությունից:

Վարազ Սամուելյանը ծնվել է Երևանում` Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում, և տեղափոխվել է ԱՄՆ Հայրենական Մեծ պատերազմից հետո (1946թ.), որտեղ և կայացել է որպես նկարիչ ու քանդակագործ։ Ֆրեզնոյում գտնվող նրա հեղինակած Սասունցի Դավթի բրոնզաձույլ արձանը ԱՄՆ-ում հայ ինքնության ամենախոսուն խորհրդանիշերից է։

Tekali Taxi