Home / Армения / Աշակերտները դասագրքերով ապահովված են, վստահեցնում է Աշոտյանը

Աշակերտները դասագրքերով ապահովված են, վստահեցնում է Աշոտյանը

Այսօր ՀՀ կառավարության շենքում կայացած ասուլիսի ժամանակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրել է լրագրողներին, որ բացի ավագ դասարաններում ուսուցանվող մեկ առարկայի դասագրքից, դպրոցներն ամբողջապես ապահովված են ուսումնական ձեռնարկներով։

Նա նշել է, որ տարրական դասարանների աշակերտների համար բոլոր դասագրքերը տրամադրվում են անվճար։

Ավագ դպրոցների ձևավորումը, ըստ Արմեն Աշոտյանի, կավարտվի 2011 թվականին։ Այժմ Հայաստանում գործում է 91 ավագ դպրոց, որոնցում աշակերտների թերհավաքում չի եղել։ Նախատեսվում է մինչև բարեփոխումների ավարտն ստեղծել ևս 40-44 ավագ դպրոցներ։

Նախարարը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի օրակարգում է գտնվում հետբուհական կրթության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսված է բոլոր բուհերի ընդունելությունը կատարել միայն միասնական քննություների ձևով։ Նա նշել է, որ բուհերի լիցենզավորման վարչությունը յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ստուգումներ է անցկացնելու ուսումնական հաստատություններում:

«Կասեցվելու են բոլոր այն ուսումնական հաստատությունների լիցենզիաները, որոնք գոնե կես քայլ շեղվել են առանց այդ էլ շատ մատչելի լիցենզավորման կարգերով նախատեսված նորմերից», – ընդգծել է Արմեն Աշոտյանը։

Tekali Taxi