Home / Армения / Պատգամավորն Ադրբեջանի ներկայացրած բանաձևում վտանգ չի տեսնում

Պատգամավորն Ադրբեջանի ներկայացրած բանաձևում վտանգ չի տեսնում

Արդեն վաղուց ժամանակն է, որ ՄԱԿ-ը վերանայի իր` որոշումներ ընդունելու կանոնակարգը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և հավելեց, որ դա միայն իր անձնական կարծիքը չէ, այլ բազմաթիվ միջազգային կառույցներ են ասում այդ մասին:

Անդրադառնալով ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձևին` Մկրտիչ Մինասյանն ասաց, որ Ադրբեջանը, հարցին դավանաքի երանգ տալով, փորձում է ինչ-որ հարցեր լուծել, բայց նրա կարծիքով, եթե անգամ ՄԱԿ-ն ընդունի այդ բանաձևը, դա ոչ մի առարկայական հետևանք չի ունենա Հայաստանի համար:

«Բայց, այնուամենայնիվ, հետագայում Հայաստանը ևս բանաձևերով հանդես կգա, քանի որ մենք նույնպես շատ բան ունենք ասելու»,- հավելել է Մկրտիչ Մինասյանը:
Պատասխանելով Epress.am-ի այն նկատառմանը, որ երեկ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն էր ասել, որ վտանգ է տեսնում, որ բանաձևը ՄԱԿ-ի վեհաժողովում ընդունվելուց հետո կարող է մտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Մկրտիչ Մինասյանը ասել է.

«Ես չգիտեմ, թե Ռաֆիկ Պետրոսյանը որտեղ է տեսել այդ վտանգը: Ես անձամբ վտանգ, որպես այդպիսին, չեմ տեսնում: Բայց ամեն դեպքում, եթե այդպես էլ լինի, ապա Անվտանգության Խորհրդի անդամներից մեկի վետո դնելու դեպքում արդեն բանաձևը չի կարող ուժի մեջ մտնել: Իսկ ես կարծում եմ, որ այդ պարագայում, շատերը դեմ կարտահայտվեն բանաձևին»:

Tekali Taxi