Գլխավոր / Армения / Պուտինը դեռ չի կողմնորոշվել

Պուտինը դեռ չի կողմնորոշվել

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել` մասնակցելու է 2012 թվականի նախագահական ընտրություններին, թե ոչ: Այս մասին վարչապետն ասել է «Վալդայ» ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Ամեն ինչ կախված կլինի երկրում տիրող իրավիճակից»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով` թե Մեդվեդևի, թե իր որոշումը կախված կլինի հասարակությունում տիրող իրավիճակից, սակայն դեռ վաղ է խոսել 2012 թվականի նախագահական ընտրությունների մասին:

Վարչապետը խոստացել է չխախտել օրենքներն ու չխանգարել երկրում ժողովրդավարոթյան զարգացմանը: «Ամեն ինչ Սահմանադրության համաձայն կլինի»,- հավաստիացրել է Պուտինը:

Նա հիշել է ԱՄՆ նախագահ Ռուզվելտին, ով 4 անգամ անընդմեջ նախագահ է ընտրվել, քանի որ դա դեմ չէր Սահմանադրության հիմունքներին:

Վարչպետը խոսել է նաև «Հարավային հոսք» գազամուղի կառուցման մասին, որը հաջորդ տարի արդեն գործելու է:  Նա անդրադարձել է նաև Եվրոպայի «Նաբուկո» նախագծին, որին անձամբ ինքը  թերահավատորեն է մոտենում, թեև չի բացառում ծրագրի իրականացումը:

Իսկ հարցին, թե երբ են Լենինի մարմինը հողին հանձնելու, Պուտինը պատասխանել է, որ այդ հարցը ռուս ժողովուրդը պիտի լուծի:

Tekali Taxi