Գլխավոր / Армения / Ֆրանսիացի նախարարը հետաձգել է իր հարսանիքը Facebook-ի պատճառով

Ֆրանսիացի նախարարը հետաձգել է իր հարսանիքը Facebook-ի պատճառով

ֆրանսիայի միգրացիայի հարցերով նախարար Էրիկ Բեսսոնը որոշել է հետաձգել իր հարսանիքը Facebook-ի պատճառով: Ավելի վաղ Facebook-ում խումր էր բացվել, որի մասնակիցները մտադրություն էին հայտնել խափանել նախարարի պսակադրության արարողությունը, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Նման խմբի ստեղծման պատճառը ֆրանսիական կառավարության վերջին որոշումներն են, այդ թվում` գնչուների վտարումը երկրի տարածքից, ինչն անհանգստությունների ալիք էր բարձրացրել ոչ միայն Ֆրանսիայում, այլև եվրոպական մի շարք երկրներում:

Բեսսոնի հարսանիքը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 16-ին Փարիզում: Ֆրանսիական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նախարարն ասել է, որ իր հարսանիքը միայն իր անձնական կյանքի տարրն է, և իր հարազատները չպետք է տուժեն քաղաքական որոշումներից:

Նշենք, որ Բեսսոնի հարսնացուն 24-ամյա Յասմինա Թորջմանն է` Թունիսից: Բեսսոնը 52 տարեկան է, ամուսնալուծված է, ունի 3 երեխա: 

Tekali Taxi