Գլխավոր / Հայաստան / Կարմիր խնձորը կամ արյունոտ սավանը որպես սկեսուրի դարպասը դեպի երկինք

Կարմիր խնձորը կամ արյունոտ սավանը որպես սկեսուրի դարպասը դեպի երկինք

Կարմիր խնձորի ավանդույթը հայերին շատ սազական մի բան է, այն վկայում է հայ աղջկա ամոթխածության, ընտանեկան ճիշտ դաստիարակության մասին, այսօր, անդրադառնալով ավանդական հարսանիքներին, վստահաբար հայտարարել է ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը և հավելել.

«Ամուսնական զույգերի առաջին գիշերվանից հետո սկեսուրը 7-րդ երկնքում է հայտնվում. սավանն առնելով իր ձեռքը` նա պարզ երեսով դուրս է գալիս փողոց, հարևաններին ցույց տալիս, թե իր հարսը ինչ բարոյական ընտանիքից է»:

Ազգագրագետն անդրադարձել է նաև ավանդական հարսանեկան «ինստիտուտներին»:

«Պահպանված ինստիտուտներից քավորի ինստիտուտն է պահպանվել: Հնում քավորը հարսի երկունքի ժամանակ ելնում էր տան կտուրը և հրացանով կրակում, որ չարքերը հեռանան»,- ասել է նա և թվարկել ևս մի քանի պահպանված ավանդույթներ, ինչպես, օրինակ, գաթա պարացնելու, ափսե կոտրելու, զույգերի ուսերին լավաշ փռելու ավանդույթները:

«Պետք է պահպանվեն հայկական ավանդույթները, բարքերը. դրանց արագ փոփոխման և վերացման հետևանքն է, որ այսօր չունենք հայկական ամուր ընտանիքներ»,- իր խոսքը եզրափակել է Ռաֆայել Նահապետյանը:

Tekali Taxi