Գլխավոր / Հայաստան / Կես տարվա մեջ Հայաստան տեղի բանկերի միջոցով փոխանցվել է 776,9 մլն դոլար

Կես տարվա մեջ Հայաստան տեղի բանկերի միջոցով փոխանցվել է 776,9 մլն դոլար

2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով 776,9 միլիոն դոլար է փոխանցվել ֆիզիկական անձանց հաշվին` ոչ առևտրային նպատակով: Այս մասին ասված է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրում:

Այս ցուցանիշը անցյալ տարվա համեմատ նվազել է 9,1%-ով, կամ 77,4 հազար դոլարով, հաղորդում է АРКА-ն:

Հայաստանից հունվար-հուլիս ամիսներին դրամական փոխանցումները 380,5 միլիոն դոլար են կազմում, ինչը 3,5%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Դեպի Հայաստան կատարվող փոխանցումների թիվը 396,4 միլիոն դոլար է, ինչը ավելի քիչ է, քան անցյալ տարի: Ամենաշատ փոխանցումները կատարվում են Ռուսաստանից:

Tekali Taxi