Գլխավոր / Армения / Համանախագահները ոտքով հատել են Ղարաբաղի սահմանը

Համանախագահները ոտքով հատել են Ղարաբաղի սահմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա օգնականները Բարդինում անցկացրած հանդիպումից հետո սահմանային հատված են դուրս եկել:

ԵԱՀԿ պատվիրակությունը ոտքով անցել է Ղարաբաղի սահմանը, որտեղ նրանց դիմավորել են Անջեյ Կասպշիկի օգնականերն ու Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը: Սահմանային գծում դիտարկում է անցկացվել:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը /Հունգարիա/ և Քրիստո Քրիստովը / Բուլղարիա/:

Հակառակ  կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ժասլան Նուրտազինը /Ղազախստան/ և Վիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Tekali Taxi