Գլխավոր / Հայաստան / Հայաստանի քաղաքացին հասել է իր նպատակին հացադուլի շնորհիվ

Հայաստանի քաղաքացին հասել է իր նպատակին հացադուլի շնորհիվ

Սեպտեմբերի 7-ին Կոմիի գլխավոր դատարանը 13-օրյա հացադուլից հետո Հայաստանի քաղաքացի Մկրտիչ Խաչատրյանին հնարավորություն է տվել օրինականացնել Ռուսաստանում բնակվելու փաստը:

Մկրտիչ Խաչատրյանը 9 տարի անօրինական բնակվել է Ռուսաստանում: Ավելի վաղ դատարանը որոշում էր կայացրել նրան երկրից վտարելու վերաբերյալ, սակայն հուլիսի 25-ին Խաչատրյանը երեխա էր ունեցել և շարունակել էր բնակվել ՌԴ-ում:

Տեղի ԶԼՄ-երի հաղորդմամբ` Խաչատրյանի երեխայի ծննդյան վկայականում հրաժարվել են  նշել հոր ազգանունը, փոխարենը` գրել են մոր ազգանունը և հոր անուն-հայրանունը:

Դատարանի որոշումից հետո Խաչատրյանը դադարեցրել է հացադուլը և ազատ է արձակվել:

Tekali Taxi