2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Մահմեդական ծայրահեղականները փախել են Նիգերիայի բանտից

Մահմեդական ծայրահեղականները, ովքեր բանտարկված էին Նիգերիայի Բաուչի քաղաքի բանտում, այս գիշեր փակուստ են իրականացրել: Այս մասին հաղորդում են արևմտյան ԶԼՄ-երը:

Փախուստը հնարավոր է դարձել բանտի վրա ավելի քան 40 զինված անձանց հարձակման արդյունքում: Չնայած բանտարկյալներին հսկում էր ռազմական ոստիկանությունը, վերջիններիս չի հաջողվել դիմադրություն ցույց տալ հարձակվողներին: Պատահարի հետևանով բանտային պահակախմբի 4 անդամներ սպանվել են, 6-ը հրազենային վնասվածք են ստացել և ծանր վիճակում են: