Գլխավոր / Армения / Այժմ էլ ստեղծում են ագրոզբոսաշրջային համալիր

Այժմ էլ ստեղծում են ագրոզբոսաշրջային համալիր

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի (տան) ստեղծման ծրագրին, որը, ըստ կառավարության, տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը զուգահեռ նպաստելու է տեղական գյուղատնտեսական արտադրանքի սպառմանը և ժողովրդական արհեստների զարգացմանը։

Համաձայն կառավարության` ծրագիրը տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և նոր, մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման միջոցով խթանելու է տարածքային համաչափ զարգացումը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը։

Tekali Taxi