Քրիստինա Հենդրիքսը, ով Maxim ամսագրի կողմից 2010 թվականի աշխարհի ամենագեղեցիկ կին է ճանաչվել, նկարահանվելու է Drive ֆիլմում, հաղորդում է Variety-ն:
Ֆիլմը մի տղայի մասին է, ով գումար է աշխատում մեքենաներ գողանալով, բայց նրա հանգիստ կյանքն ավարտվում է այն պահին, երբ նա որոշում է օգնել իր հարևանուհու նախկին ընկերոջը:
Ֆիլմում նկարահանվելու են նաև Բրայան Քրենսթոնը, Քերի Մալլիգանը, Ռայան Հոսլինգը և այլք: Ֆիլմի ռեժիսորը Նիկոլաս Վինդինգ Ռեֆն է, իսկ պրոդյուսերը Մարկ Փլաթը: Նկարահանումները սկսվելու են ընթացիկ տարվա դեկտեմբերին:
Նշենք, որ Քրիաստինա Հենդրիքսը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Խենթերը» սերիալում նկարահանվելուց հետո: 2010 թվականին սերիալը «Էմմի» մրցանակի է արժանացել: